LED լուսատուներ կտեղադրվեն Արմենակյան-Գլինկա հատվածում. Այդտեղ երթեւեկությունը 10 ժամով կդադարեցվի
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ից մինչև 19։00-ն, LED լուսատուներ տեղադրելու աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակ Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:



