շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լավրովը Ուկրաինայում դիվանագիտական ​​առաքելության ոչ հիմնական անձնակազմին խորհուրդ է տվել որոշ ժամանակով լքել երկիրը

Լավրովը Ուկրաինայում դիվանագիտական ​​առաքելության ոչ հիմնական անձնակազմին խորհուրդ է տվել որոշ ժամանակով լքել երկիրը

ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայում ՌԴ դիվանագիտական ​​առաքելության ոչ հիմնական անձնակազմին խորհուրդ է տալիս որոշ ժամանակով լքել երկիրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը չի բացառում Ուկրաինայից դիվանագետների մասնակի տարհանում՝ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համանման գործողությունների հետ կապված։

«Մենք ինքներս արդեն մտածել ենք, որ գուցե հենց անգլո-սաքսոններն են ինչ-որ բան նախապատրաստում, եթե տարհանում են իրենց աշխատակիցներին [Ուկրաինայից]։ Մենք նաեւ նայեցինք նրանց գործողություններին եւ, հավանաբար, եւս խորհուրդ կտանք մեր դիվանագիտական ​​հաստատությունների ոչ հիմնական անձնակազմին որոշ ժամանակով տուն վերադառնալ»,- ասել է Լավրովը, փոխանցում է ՌԲԿ-ն։

Արեւմտյան երկրների դեսպանատան աշխատակիցների եւ նրանց ընտանիքների մասնակի տարհանումն Ուկրաինայից սկսվել է հունվարին՝ Ռուսաստանի դեմ ներխուժման նախապատրաստման մեղադրանքների ֆոնին: Հունվարի 24-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը դեսպանատան աշխատակիցների մի մասին թույլատրեց լքել Ուկրաինան։ Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց։ Կանադան եւս որոշել է հետ կանչել դեսպանատան շարքային աշխատակիցներին, դիվանագետների ընտանիքների տարհանում են իրականացնում Ավստրալիան եւ Գերմանիան։ Չնայած մասնակի տարհանմանը, դեսպանատներն աշխատում են բնականոն ռեժիմով։

  • Կիսվել: