կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լավ կրթությունն այն է, երբ կարողանում ես օգտագործել տարբեր նյութեր․ նախարար

Լավ կրթությունն այն է, երբ կարողանում ես օգտագործել տարբեր նյութեր․ նախարար

Մեր դպրոցի հիմնական խնդիրներից մեկը նաեւ այն է, որ մեր ուսուցիչները չափից դուրս շատ կառչած են դասագրքին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան մամուլի ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երբեմն ծրագրով նախատեսված է մի բան, սակայն դա դասագրքերում ներառված չէ:

«Եթե դուք որեւէ այլ որակյալ կրթական համակարգ ունեցող երկրում նայեք, ապա լավ կրթությունն այն է, երբ կարողանում ես օգտագործել տարբեր նյութեր: Սա նաեւ տարբեր նյութերից օգտվելու հմտություն է զարգացնում, այդ տեղեկատվությունը համադրելու, եզրակացության գալու: Մենք շատ ենք կառչած դասագրքից, մեզ թվում է, որ եթե դասագրքում գրված է Ա կամ Բ,  դրանով ամբողջ դպրոցի հարցը որոշվում է, այդպես չէ: Մենք  կարող ենք մի առարկայի համար ունենալ մի քանի դասագիրք, եւ ուսուցիչը որոշի օգտագործել բացի դասագրքից եւս 4-5 տարբեր նյութ: Պարտադիր չէ, որ այդ նյութերը լինեն էլեկտրոնային:

Ինչ վերաբերում է 12-րդ դասարանին, մենք դռեւս այս դասարնների համար չունենք նոր դասագրքեր, հայտարարված են մրցույթներ մյուս տարվա ապրիլին դրանք կբացվեն այն դասարանների համար, որտեղ նոր չափորոշիչը մուտք կգործի հաջորդ տարվա սեպտեմբերից»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այս տարի անցնում են ուսումնական նյութերով, ոչ թե դասագրքերով:

  • Կիսվել: