ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Լաստիվեր» հանգստյան գոտում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

«Լաստիվեր» հանգստյան գոտում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Օգոստոսի 10-ին, ժամը 22:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստյան գոտում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մուշեղ Ա․-ին (ծնված 1992 թ.) պատգարակով իջեցրել են (մոտ 500 մետր) և մոտեցրել ավտոմեքենային․ վերջինս տեղափոխվել է Իջևանի ԲԿ:

  • Կիսվել: