կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Լարված իրավիճակ՝ Սիլիկյան թաղամասում, կան բերման ենթարկված քաղաքացիներ

Լարված իրավիճակ՝ Սիլիկյան թաղամասում, կան բերման ենթարկված քաղաքացիներ

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Սիլիկյան թաղամասից դեպի ժողովրդին հայտնի «Սպանդարյան» գերեզմանների հարևանությամբ գտնվող սեփական տների բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի քանդեն 10-ից 20 տարի առաջ կառուցված 25-ից ավելի տներ:

Իրավիճակը լարվել է և դեպքի վայր ժամանած  Ոստիկանության կարմիր բերետները մեծ թվով քաղաքացիների բռնի ուժով, մի քանիսին էլ՝ քարշ տալով, նստեցրեցին իրենց ոստիկանակա ավտոմեքենաները ու տեղափոխեցին:

Դեպքի վայր ժամանած Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը մի քանի հոգու բուժօգնություն ցուցաբերեցին, որոնց մեջ կային նաև Կարմիր բերետներ:

Այս պահին, հատուկ տեխնիկաներով, ոստիկանների ու Կարմիր բերետների հսկողությամբ քաղաքապետարանը սկսել է, ըստ իր հայտարարության, ապօրինի կառույցների քանդումը:

Իրավիճակը էլ ավելի լարվեց, երբ տրակտորը փորձեց ճանապարհը փակած բեռնատարը հեռացնել և այդ պահին Կարմիր բերետների ուղղությամբ քարեր նետվեցին, ու բերետները սկսեցին քաղաքացիներին նորից բերման ենթարկել, ասելով, թե ինչու են քարեր շպրտում:

Քաղաքացիներն էլ հակադարձում էին, որ իրենք քարեր չեն շպրտել, հավանաբար դրանք արել են ոստիկանները, որպեսզի իրավիճակը թեժանա, ու մարդկանց բռնեն, տանեն:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում է առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն:

Նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են վերջին ամսիների ընթացքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա»։

  • Կիսվել: