հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լարված իրավիճակ՝ ադրբեջանցի պատգամավորների այցի կապակցությամբ բողոքի ակցիայում (Տեսանյութ)

Լարված իրավիճակ՝ ադրբեջանցի պատգամավորների այցի կապակցությամբ բողոքի ակցիայում (Տեսանյութ)

Մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Երևանում եվրոպացի և ադրբեջանցի պատգամավորների այցի կապակցությամբ, լարված իրավիճակ է ստեղծվել։
 
Քաշքշոց է սկսել ոստիկանների և ակցիայի մասնակիցներից մի մասի միջև։
 
Համալիրի հարակից տարածքում ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։
Ակցիայի մասնակիցները ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի եւ Թուրքիայի հայատյաց քաղաքականության, պատերազմի հետեւանքով գերեվարված հայ գերիների, Արցախի օկուպացված շրջաններում իրականցվող մշակութային ցեղասպանության վրա։

 

Հիշեցնենք, որ այժմ Երեւանում ընթանում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Ադրբեջանցի պատգամավորները ժամանել են Երեւան՝ մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերին մասնակցելու։ Նրանցից մեկն իշխող «Նոր Ադրբեջան» իշխող քաղաքական ուժից է։

 
Առավել մանրամասն՝ տեսանյութում։

  • Կիսվել: