երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ հազարից ավել մեքենա կա կուտակված

Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ հազարից ավել մեքենա կա կուտակված

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ինչպես տեղեկացնում են ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից, ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս:


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: