կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լարսը բաց է

Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
 
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով`
 
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար։
 
Ջերմուկի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
 
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 
Վարդենյաց լեռնանցքում, Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն-Սիսիան ճանապարհահատվածներում և Շինուհայր գյուղում տեղում է ձյուն:
 
«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։
 
Վարդենյաց լեռնանցքում, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-30-րդ կմ-ին և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։
 
Լարսի մասին
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: