հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Լարսում գործում են սահմանափակումներ

Լարսում գործում են սահմանափակումներ

Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ՝ կցորդների և կիսակցորդների երթևեկությունն արգելված է Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում, գրում է aliq.ge-ն:

«Ձյան առատ տեղումների պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 93 կմ — 107 կմ (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում ժամանակավորապես արգելված է կցորդների և կիսակցորդների երթևեկությունը, այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: