ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լարսում երթևեկության սահմանափակումներ են գործում

Լարսում երթևեկության սահմանափակումներ են գործում

Վրաստանում Մլետա-Գուդաուրի հատվածում ճանապարհի վերանորոգման աշխատանքների հետ կապված մայիսի 25-ից 27-ը մեծ բեռնատարների համար սահմանափակումներ են գործում, գրում է jnews.ge-ն:

Ռուսաստանի սահման տանող ռազմական նշանակության ճանապարհին առաջիկա երեք օրերին սահմանափակումներ են սահմանվել։

Ինչպես հաղորդում է Վրաստանի ճանապարհային վարչությունը, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղու (ռազմավարական ճանապարհ) Մլեթա-Գուդաուրի ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածում, որը Վրաստանից տանում է դեպի ՌԴ, ցերեկային ժամերին երեք օրվա ընթացքում կարգելվի բեռնատարների երթևեկությունը:

Վերանորոգման աշխատանքների հետ կապված՝ Մլետա-Գուդաուրի ճանապարհահատվածում կցորդիչներով և կիսակցորդներով ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելվում է 2021 թվականի մայիսի 09:00-ից մինչև 21:00-ը, ամսի 25-ին, 26-ին և 27-ին, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է: Այս մասին հայտնում է Ճանապարհային վարչությունը:

  • Կիսվել: