հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Լարսի անցակետի աշխատանքը վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համար

Լարսի անցակետի աշխատանքը վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համար

 Վերին Լարսի անցակետում թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար աշխատանքը վերականգնվել է։ Տեղեկությունը  հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
 
«Տեղեկացնում եմ, որ վրացական կողմում վերազինման աշխատանքները ավարտվել են, և անցակետի աշխատանքը վերականգնվել է միայն թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Քիչ անց կվերականգնվի նաև բեռնատար տրանսպորտային միջոցների սպասարկումը»,– նշեց Հակոբյանը:
 
Հիշեցնենք, որ Վերին Լարսն գիշերը ժամը 01։00-ից մինչև առավոտյան 10։00-ն չի գործել։ Այնտեղ այս գիշեր իրականացվել են տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի հետևանքով անցակետը չի գործի։

  • Կիսվել: