շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լապշինը հայտնի կարմիր բաճկոնի վաճառքի գումարը նվիրաբերելու է վիրավոր հայ զինծառայողների բուժմանը

Լապշինը հայտնի կարմիր բաճկոնի վաճառքի գումարը նվիրաբերելու է վիրավոր հայ զինծառայողների բուժմանը

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը վաճառելի իր կարմիր բաճկոնը, որով Մինսկից Բաքու էր տեղափոխվել։ Գոյացած հասույթը բլոգերը փոխանցելու է Երևանի հիվանդանոցներում շուրջ 15-20 տղայի:

«Բարեկամներ, ես ուզում եմ ասել, որ իմ բոլորիդ հայտնի կարմիր բաճկոնը, որով ես 2017 թ. փետրվարի 7-ին նախագահ Ալիևի անձնական ինքնաթիռով թռչում էի Մինսկից Բաքու, վաճառվել է 2700 ԱՄՆ դոլարով: Այս ամբողջ ընթացքում բաճկոնը պահվում էր վակուումային տոպրակի մեջ, այն ժամանակից ի վեր այն երբեք չի լվացվել և պահում է այն աթոռի հոտը, որին նստած էր Ադրբեջանի ղեկավարը, նրա ընտանիքի անդամները և ալիևյան ռեժիմի կառավարության մյուս խաբեբաները:

Բաճկոնի վաճառքից ստացած գումարը կուղղվի վիրավոր հայ զինվորներին օգնելու համար, և բառացիորեն վաղը մենք այդ գումարը բաժանելու ենք Երևանի հիվանդանոցներում շուրջ 15-20 տղայի: Սա այն նվազագույնն է, ինչ ես կարող եմ անել:

Վաղը երեկոյան կամ վաղը առավոտյան մենք կնկարենք տեսանյութ, որում կպատմենք այն մասին, թե ինչ ենք անում այս օրերին: Կարծում եմ՝ այն կթողարկվի Վադիմ Արությունովի «Անտիտոպոր» ալիքով, նա նույնպես այստեղ է ինձ հետ՝ Երևանում»,- գրել է Լապշինը ֆեյսբուքում»

  • Կիսվել: