հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լապշինի մասին կնկարահանվի «Սև ցուցակ» ֆիլմը

Լապշինի մասին կնկարահանվի «Սև ցուցակ» ֆիլմը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ջիվան Ավետիսյանն իր մասին ֆիլմ է նկարահանելու:

Նա նշել է, որ, ի թիվս այլ թեմաների, ֆիլմում անդրադարձ կլինի նաև իր դեմ մահափորձին ու իսրայելցի զենք վաճառողների ու Ալիևի ռեժիմի միջև կապին:

Լապշինը, մասնավորապես, գրել է.

«Ջիվան Ավետիսյանը սկսել է աշխատել նոր ֆիլմի վրա, որը կոչվում է "Black list" (Սև ցուցակ): Այն նվիրված է լինելու Ադրբեջանի հետ կապված իմ պատմությանը, Ալիևի ու Լուկաշենկոյի կեղտոտ գործարքին՝ բլոգերին հանձնելու շուրջ, Բաքվի իշխանության ներսում ինտրիգներին, իմ դեմ սպանության փորձին, իսրայելցի զենք վաճառողների ու Ալիևի ռեժիմի միջև կապին և այլ թեմաների:

Ֆիլմը կնկարահանվի ամերիկացի ու եվրոպացի գործընկերների մասնակցությամբ և կդառնա «Կեսգիշերային ճեպընթացի» նման մի բան»:

Նշենք, որ Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդ Լապշինը ձերբակալվել էր 2016 թ. դեկտեմբերին Մինսկում, ապա հանձնվել էր Բաքվին: Պատճառն այն է, որ  Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով:

Արբեջանական դատարանը նրան դատապարտել էր երեք տարվա ազատազրկման։ 2017 թ. սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել նրան, որից հետո Լապշինը Բաքվից հեռացել է:

  • Կիսվել: