շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կյանքից հեռացել է Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

Կյանքից հեռացել է Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:
 
՛՛Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են լուսահոգի Գիսակ Սրբազանի մահը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
ԿԵՍՆՍԱԳՐԱԿԱՆ
 
Տ. ԳԻՍԱԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
 
Ծնվել է 1951 թ., Հալեպ, Աիրիա։
 
Նախնական կրթությունը ստացել է Գամիշլիի (Սիրիա) ազգային վարժարանում՝ 1956-1963 թթ․։
1963-1968 թթ. ուսանել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարանում:
 
1968 թ.-ին ձեռնադրվել է սարկավագ, 1971թ.-ին՝ կուսակրոն քահանա, իսկ 1975թ.-ին ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի։
 
1975-1990թթ. եղել է Բուենոս Այրեսի (Արգենտինա) Ս․ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հոգևոր հովիվ և Ս․ Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատության նախակրթարանի փոխտնօրեն:
 
1982-1987 թթ. ընդունվել և ավարտել է Բուենոս Այրեսի Քենեդիի անվան համալսարանը։
 
1990 թ.-ին ձեռամբ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան։
 
1990 թ.-ին ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս։
 
1990-2022թթ. եղել է Արգենտինայի Հայոց թեմ առաջնորդ:
 
1996 թ.-ին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով ստացել է արքության պատիվ։
 
1998-2002թթ. ընտրվել է Արգենտինայի քրիստոնեական եկեղեցիների հանձնախմբի նախագահ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: