ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կյանքից հեռացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը

Կյանքից հեռացել է հայ դիվանագիտության մեծ վարպետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:

Վիգեն Չիտեչյանը ծնվել է 1941 թ. Երևանում: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:

1991-1993 թթ. Վիգեն Չիտեչյանը նշանակվել է ՀՀ պետական նախարար։ 1993-1995 թթ. զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։

1995-1997 թթ. եղել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ 1997-2009 թթ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Բելգիայում, Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում, Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար։ 1997-2004 թթ. եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար։

Վիգեն Չիտեչյանը շուրջ 150 գիտական հրապարակումների հեղինակ է: Նա արժանացել է բարձրագույն պետական պարգևների. Մխիթար Գոշի մեդալ՝ 2001 թ., Բելգիայի Թագավորության «Մեծ Խաչ» շքանշան՝ 2009 թ., Ֆրանսիայի «Արժանիքի պետական շքանշան»՝ 2011 թ.:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ նախագահի հրամանագրով Վիգեն Չիտեչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով:

  • Կիսվել: