ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կյանքից հեռացել է Արցախյան շարժման ակտիվ մասնակից Գրիզելդա Ղազարյանը

Կյանքից հեռացել է Արցախյան շարժման ակտիվ մասնակից Գրիզելդա Ղազարյանը

Կյանքից հեռացել է 1988-ի Արցախյան և 2008 թվականի համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից, Գրիզելդա Ղազարյանը՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը: Այս մասին հայտնում են Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունից:

Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է Գրիզելդա Ղազարյանի զավակներին, հարազատներին եւ մտերիմներին։

Գրիզելդա Ղազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 9֊ին, ժամը 18:00֊ին՝ Կոնդի սբ. Հովհաննես եկեղեցում:

Հուղարկավորությունը՝ օգոստոսի 10-ին, ժամը 13:00֊ին, նույն վայրից՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

 

  • Կիսվել: