երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կթույլատրվի շրջիկ մեքենաներում մանկական խաղալիքների վաճառքը

Կթույլատրվի շրջիկ մեքենաներում մանկական խաղալիքների վաճառքը

Երևանի ավագանին այսօր կայացած նիստում որոշեց թույլատրել շրջիկ մեքենաներում մանկական խաղալիքների վաճառքը։

Նշենք, որ ավելի վաղ մանկական խաղալիքները ներառված էին այն ապրանքների ցանկում, որոնք արգելված էին շրջիկ մեքենաներում առևտրի համար:

Այսպես, ըստ որոշման՝  մանկական խաղալիքների առևտուրը կթույլատրվի զբոսայգիներում և պուրակներում տեղակայված շրջիկ կետերում: Ինչպես կարծում են քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները՝ այդ գոտիներում ավելի հեշտ է իրականացնել վերահսկողությունը։

  • Կիսվել: