ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուսանողական վարկեր կտրվի նաև այլ անձանց երաշխավորությամբ

Ուսանողական վարկեր կտրվի նաև այլ անձանց երաշխավորությամբ

Կառավարության կողմից սուբսիդավորվող ծրագրային ուսանողական վարկերի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։

Այսպիսով, առաջարկվում է սահմանել ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման ավելի բարենպաստ պայմաններ:

Մասնավորապես՝ ուսանողական վարկերի տրամադրման համար վարկառու ուսանողի ծնողի կամ խնամակալի երաշխավորությանից բացի հնարավոր է նաև այլ անձանց երաշխավորությունների տրամադրումը։

Նախաձեռնության արդյունքում 4 տարուց ավելի տևողությամբ ուսումնառող սովորողների համար կստեղծվի հնարավորություն ուսումնառության ընթացքում ստանալու 4-ից ավելի մասնաբաժին վարկ, ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավելի, քան 800 հազ. դրամ՝ հաշվի առնելով, որ բուհերում բարձրացել են վարձավճարների չափերը:

 

  • Կիսվել: