Մասնագետը կօգնի մայրիկներին ճիշտ կողմնորոշվել կրծքով կերակրման առաջին օրերին․ ԱՆ
Այսուհետ կրծքով կերակրման խորհրդատուի կամ համապատասխան վերապատրաստում անցած բուժաշխատողի առկայությունը պարտադիր պահանջ կլինի հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում` թե՛ Երևանում, թե՛ մարզերում:
Մասնագետը կօգնի մայրիկներին ճիշտ կողմնորոշվել կրծքով կերակրման առաջին օրերին և խուսափել հնարավոր բարդություններից:


