երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Կրոնական ազատության Ալիանսը էլի բան չի ասելո՞ւ․ միջազգայնագետը՝ «Կանաչ ժամի» ավերման մասին

Կրոնական ազատության Ալիանսը էլի բան չի ասելո՞ւ․ միջազգայնագետը՝ «Կանաչ ժամի» ավերման մասին

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ադրբեջանցիների կողմից վնասված «Կանաչ ժամ» եկեղեցու վերաբերյալ։

«Երեկ տեղեկություններ տարածվեցին առ այն, որ ադրբեջանցիները վնասել են «Կանաչ ժամ» եկեղեցին: Սա շատ սպասելի բան էր և նույնը սպառնում է մեր մնացած մշակութային կոթողներին:

Հիմա ուզում եմ հասկանալ: Էն կրոնական ազատության Ալիանսը, որ մտանք, էլի բան չի ասելո՞ւ: Ինչո՞ւ ենք մտել, եթե հիմա էլ բան չեն հայտարարելու: Ինչո՞ւ մեր ղեկավարությունը Ալիանսից ոչինչ չի պահանջում: Էլ ե՞րբ է մեզ պետք լինելու այդ կառույցը»,-գրել է նա:

  • Կիսվել: