երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով

Կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է՝ կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով։

«Նորից կրկնեմ, ձեզ գրում են Վոթզափով, Վայբերով, ասում են, որ հեռու են ապրում, ու պետք ա ինչ-որ ծառայությունով օգտվել, ապրանքը ուղարկել։ Ձեզ ուղարկում են կեղծ հղում, կայք, որը նշանակում է Yandex, Հայփոստ կամ ինչ-որ սուրհանդակ ծառայություն։

Կայքի հասցեն, որ ուշադիր նայեք, կտեսնեք, որ լրիվ ուրիշ սայտ ա, իրականը չէ։ Եթե ուշադիր չլինեք, ձեր բանկային քարտի տվյալներն ա ուզելու։ Ու կասեք հաջողություն ձեր ողջ գումարին։
 
Եթե արդեն «քաշվել» եք, պետք ա քարտը արգելափակեք ու դիմեք ոստիկանություն։

Բայց մեծ հույսեր չունենաք, որ գումարը հետ կստանաք», - գրել է նա։ 

  • Կիսվել: