հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Կրկին ակտիվացել են քարտային զեղծարարության դեպքերը․ Յունիբանկը զգուշացնում է

Կրկին ակտիվացել են քարտային զեղծարարության դեպքերը․ Յունիբանկը զգուշացնում է

Կրկին ակտիվացել են քարտային զեղծարարության դեպքերը: Զեղծարարները զանգահարում են քարտապաններին, ներկայանում որպես բանկի աշխատակից և պահանջում նշել քարտի բոլոր տվյալները, այդ թվում՝ PIN-կոդը, վավերականության ժամկետը, CVV/CVC կոդը, հայտնում է Յունիբանկը։
 
"Մի՛ տրամադրեք անձնական տվյալներն ու քարտի վավերապայմաններն այլ անձանց, անգամ եթե դիմող անձը ներկայացել է որպես ձեզ սպասարկող բանկի աշխատակից:
Կասկածելի միջադեպերի դեպքում անհրաժեշտ է անձամբ դիմել բանկ քարտի վրա նշված հեռախոսահամարներով՝ ճշտելու համար, թե արդյո՞ք գործ ունեք բանկի իրական աշխատակցի հետ։
 
Հիշեցնենք նաև, որ Յունիբանկում գործում է քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն, որին կարող եք դիմել քարտի հետ կապված ցանկացած հարցով՝
+374 10 555 385
+374 55 025 385 WhatsApp/Viber հեռախոսահամարներով:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից",- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: