հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կրասնոդարից Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի

Կրասնոդարից Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի

Մայիսի 23-ին՝ ժամը 15։15-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից Азимут ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան՝ հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: 

«Նշյալ չվերթով անվճար Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, որոնցից 29-ը՝ մանկահասակ երեխաներ։

Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամներին, բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին և զինակոչիկներին»,- նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: