կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Կրակոցները նորմալ բան են դարձել, վաղն էլ կարող է ես զոհվեմ, պատրաստ եմ դրան․ Վահան Քերոբյան

Կրակոցները նորմալ բան են դարձել, վաղն էլ կարող է ես զոհվեմ, պատրաստ եմ դրան․ Վահան Քերոբյան

Հիմա մենք բոլորս պետք է ապրենք՝ հաշվի առնելով նոր նորմալ իրավիճակը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կառավարությունն, իհարկե, անում է ամեն ինչ, որպեսզի անվտանգային միջավայրը օրըստօրե բարելավվի, բայց պետք է նաև նկատի ունենալ, որ մենք հիմա ապրում ենք նոր նորմալ միջավայրում, որտեղ ամեն օր կարող է ինչ-որ բան տեղի ունենալ»,- ասաց Քերոբյանը։

Հարցին՝ արդյո՞ք նորմալ են դարձել ամենօրյա կրակոցերը, Քերոբյանը ասաց․ «Իսկ ձեզ համար դա չի՞ դարձել նորմալ բան, կրակոցը նորմալ բան է նույնիսկ Իսրայելում, որի տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով։ Պետք է փորձենք այնպես անել, որպեսզի կրակոցների միջավայրում  կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը և օրեցօր երկիրը դարձնել ավելի ապահով։ Ես ցավակցում եմ բոլոր զոհերի ընտանիքներին, բայց վաղն էլ կարող է ես զոհվեմ,  և ես սպատրաստ եմ դրան»,- ասաց Վահան Քերոբյանը։

  • Կիսվել: