շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կրակոցներ՝ Վայոց Ձորում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ և չկրակված փամփուշտ

Կրակոցներ՝ Վայոց Ձորում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ և չկրակված փամփուշտ

Երեկ, մայիսի 1-ին, կրակոցներ են հնչել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի ջնջխված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Արմեն Ավագյանն է, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Վայոց Ձորի մարզում հայտնի քարի տակ՝ «Մարատի խոզանոց»-ի մոտ, ավտոմեքենայից իջնելու ժամանակ վայր ընկնելու հետևանքով։ 

Մինչ Եղեգնաձորի ոստիկանության ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, նշված բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվում, որ «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Ալիկ Մարտիրոսյանն է, ով անգիտակից վիճակում է եղել, երբ տեղափոխել են հիվանդանոց։ 

Արդեն դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 4 հատ 5.45 մմ տրամաչափի պարկուճ, նույն տրամաչափի 1 հատ չկրակված փամփուշտ։ 

Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

  • Կիսվել: