չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզի «Հին թաղեր» ռեստորանում. կրակողը ռազմական ոստիկանության կապիտան է

Կրակոցներ՝ Կոտայքի մարզի «Հին թաղեր» ռեստորանում. կրակողը ռազմական ոստիկանության կապիտան է

Երեկ՝ մարտի 12-ին, հերթական կրակոցներն են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ «Հին Թաղեր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բաղյանի գլխավորությամբ։

  • Կիսվել: