հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կրակոցներ Երևանում. դեպքի վայր են ժամանել Երևանի փոխոստիկանապետը, տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետի տեղակալը

Կրակոցներ Երևանում. դեպքի վայր են ժամանել Երևանի փոխոստիկանապետը, տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետի տեղակալը

Այսօր՝ օգոստոսի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռիգայի փողոցում կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Հովիկ Արիստակեսյանը:

Ոստիկանները պարզել են, որ կրակոցներն հնչել են ոչ թե Ռիգայի, այլ Արաբկիր 19 փողոցում: Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր: Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Համբարձում Պետրոսյանի և ավագ քննիչ Տիգրան Միրզոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Տ. Միրզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք նշված միջադեպի հետ կապված՝ վիրավոր կամ վիրավորներ դիմել են հիվանդանոցներ, թե ոչ: 

  • Կիսվել: