հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Կրակոցներ Արմավիրի մարզի Արաքս գյուղում․ կա վիրավոր

Կրակոցներ Արմավիրի մարզի Արաքս գյուղում․ կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում՝ ժամը 19:40-ի սահմաններում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաքս գյուղում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են մեծ թվով համայնքային և քրեական ոստիկանության ոստիկաններ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Այս պահին ոստիկանները և պարեկները պարզում են վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ կրակոցներ արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։

Թարմացում. նշենք, որ տարբեր լրատվամիջոցների տեղեկություններով` վիրավորում ստացած անձը՝ Մասիս Ասատրյանը, մահացել է։

Նա 39 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ երեք երեխա՝ մեկ տղա և երկու աղջիկ:
 

  • Կիսվել: