շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կովկասի բնության հիմնադրամը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ին գույք է նվիրաբերել

Կովկասի բնության հիմնադրամը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ին գույք է նվիրաբերել

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ ՇՄՆ կազմում գտնվող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին է նվիրաբերել գույք, որը էականորեն կբարելավի կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացումը։

Համապատասխան պայմանագիրն այսօր ստորագրել են CNF-ի գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերն ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։

ՊՈԱԿ-ին հանձնված գույքը ներառում է դաշտային աշխատանքների համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներ, որոնք կհեշտացնեն կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման շատ գործառույթներ՝ արդյունավետ դարձնելով ՊՈԱԿ-ի Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության աշխատանքը։ Ա

յս նպատակով նվիրաբերվել էր նաև «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։ Համագործակցությունը երկու կազմակերպությունների միջև կրելու է շարունակական բնույթ։

  • Կիսվել: