երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Կովկաս» ռեստորանում նախկինների ու ներկաների՝ «սևերի» ու «սպիտակների» միջև լուրջ միջադեպ է եղել

«Կովկաս» ռեստորանում նախկինների ու ներկաների՝ «սևերի» ու «սպիտակների» միջև լուրջ միջադեպ է եղել

Ամանորի նախատոնական օրերին «Կովկաս» ռեստորանում նախկինների ու ներկաների՝ «սևերի» ու «սպիտակների» միջև լուրջ միջադեպ է եղել։ Բախումը տեղի է ունեցել Աջափնյակ վարչական շրջանի (թաղապետարանի) նախկին ու ներկա աշխատակիցների միջև. պատճառը եղել է հեղափոխությունից հետո թրենդ դարձած սևեր-սպիտակներ բաժանման շուրջ ծավալված տհաճ քննարկումները։

168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ բանկետի ամենաթեժ պահին գինովցած մասնակիցներից մի քանիսը սկսել են իբր իշխանահաճո զրույց ծավալել, հների ու նորերի միջև համեմատություններ են արել, վարկաբեկիչ բառերով սուր քննադատել են նախկիններին, այդ թվում՝ նախկին ՀՀԿ-ական թաղապետի գործունեությունը, ինչից վրդովվել են թաղապետարանի հնաբնակները, և «քաղաքական դիսկուրսը» վերածվել է մեծ ծեծկռտուքի։

«Մեր տեղեկություններով՝ միջադեպին ներգրավված են եղել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար (թաղապետ) Գևորգ Բաբայանի վարորդն ու օգնականը, ինչպես իրենք են իրենց անվանում՝ «մի խումբ սպիտակներ»։ Եվ, ըստ մեզ փոխանցված տվյալների, «սևերից» 4 տղաներ ծեծել են միջադեպը հրահրած՝ թաղապետարանի աշխատակազմի ղեկավարին, տնտեսվարին ու վարչական շրջանի ղեկավարի վարորդին։

Գևորգ Բաբայանը, ասում են, ի սկզբանե նկատել է, որ դահլիճում կանանց ներկայությամբ «սևերի ու սպիտակների միջև» լարված զրույց է ծավալվում։ Սկզբում Բաբայանը փորձ չի արել միջամտել երիտասարդների բանավեճին, իսկ հետո արդեն իրավիճակը դուրս է եկել «կոնտրոլից», և տղամարդիկ հայհոյախառն արտահայտություններով, իրար քաշքշելով դուրս՝ ծեծկռտուք են հրահրել, թաղապետն անհետացել է աշխատակիցների տեսադաշտից»,-գրում է լրատվամիջոցը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: