շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի շուրջ կրքերը բորբոքվել են

Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի շուրջ կրքերը բորբոքվել են

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել է, որ Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի վարձակալությունը չեղարկելու նամակից հետո երկրորդ կողմը նամակին պատասխան տալու փոխարեն սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:

Ավելի վաղ ներկայացրել էինք, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյան հաղորդագրությունը, որի համաձայն՝ վերջինս գրել էր. «Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը սույնով տեղեկացնում է, որ նամակ է ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ տեղեկացնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին Քաղաքի Հայկական Թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիս 8-ին ստորագրված համաձայնագիրը»։

Գոգչյանը նոր հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ երկրորդ կողմը նույնիսկ զենքով զինված անվտանգության աշխատակիցներ և վարժեցրած շներ է բերել կալվածք՝ պահանջելով ազատել հայկական ներկայությունը։ Ի պատասխան այդ պահանջի՝ Երուսաղեմի Հայ Պատրիարքը, Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները և հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին այնտեղ՝ խաղաղ կերպով իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը հայտնելու այդ առթիվ:

«Մի քանի ժամ անց կողմերը պայմանավորել են հեռանալ կալվածքից և ոչինչ չձեռնակել այնքան ժամանակ, մինչև Պատրիարքությունը չստանա համաձայնագիրը չեղարկելու իր նամակի պատասխանը»,- գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը։

1.jpg (235 KB)

2.jpg (243 KB)

Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել էր մտահոգիչ իրավիճակ, ինչի կապակցությամբ ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց էր ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել էր, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար։

Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել։ Երեք կազմակերպություններ՝ «Հոմենեթմեն Երուսաղեմը», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմը» և «Բարեսիրաց միությունը», հայտարարություն էին տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։

  • Կիսվել: