շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
«Հաղթանակ» զբոսայգում կոտրել են դեսպանությունների՝ հակամարտություններում զոհված անձանց հիշատակին դրված պսակները

«Հաղթանակ» զբոսայգում կոտրել են դեսպանությունների՝ հակամարտություններում զոհված անձանց հիշատակին դրված պսակները

Հաղթանակի զբոսայգում այսօր տեղի ունեցած Հիշատակի օրվա միջոցառումից հետո անհայտ անձինք կոտրել են Անմար կրակի մոտ դրված պսակները: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը։

«Այսօր Հաղթանակի զբոսայգում Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղկեպսակներ էին տեղադրվել Երևանում հավատարմագրված մի քանի դեսպանությունների կողմից։ Անյայտ անձինք կոտրել են ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Ուկրաինայի դեսպանությունների պսակները ու դրանք դեն նետել։ Ուզում եմ հասկանալ այդ մարդկանց տրամաբանությունը»,- գրել է Երկանյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և և այլ դեսպանությունների ներկայացուցիչների մասնակցութամբ Հաղթանակի զբոսայգում տեղի է ունեցել Հակամարտություններում զոհված և վիրավորում ստացված անձանց հիշատակի արարողություն: Այս միջոցառումը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի, նոյեմբերի 11-ին, այսինքն՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին մոտ կիրակի օրը:

  • Կիսվել: