ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Կոտայքում շտապօգնության ավտոմեքենան բախվել է փայտե էլեկտրասյանը. բուժքույրը տեղափոխվել է ԲԿ

Կոտայքում շտապօգնության ավտոմեքենան բախվել է փայտե էլեկտրասյանը. բուժքույրը տեղափոխվել է ԲԿ

Այսօր՝ հունիսի 19-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Ա.-ն իր վարած «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Ջրվեժ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել քարե շինության մոտ:
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող բուժքույրը, ով կանչի վայր էր մեկնում, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

  • Կիսվել: