կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոտայքում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Կոտայքում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15:10-ի սահմաներում 60-ամյա Յուրի Ասրյանը իր վարած Hovo մակնիշի բեռնատարով Առինջ գյուղի վարչական տարածքում՝ Բաբաջանյան անցուղում՝ «Առինջ մոլ»-ի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն 74-ամյա Աիդա Սեյրանյանին:

 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց: Ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:

  • Կիսվել: