երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կոտայքում բեռնատարը բախվել է գազախողովակներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել դաշտում

Կոտայքում բեռնատարը բախվել է գազախողովակներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 50-ամյա Արմեն Մ.-ն իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում՝ դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և գլխիվայր վիճակում հայտնվել դաշտում։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: