երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կոտայքում բախվել են Porsche Cayenne-ը և Volkswagen-ը․ վերջինը շրջվել է, կա վիրավոր

Կոտայքում բախվել են Porsche Cayenne-ը և Volkswagen-ը․ վերջինը շրջվել է, կա վիրավոր

 Երևան–Սևան ավտոճանապարհից դեպի Քաղսի տանող հատվածում բախվել են Porsche Cayenne-ը և Volkswagen-ը, վերջինը գլխիվայր շրջվել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 11-ին, ժամը 15։10-ի սահմաններում։
 
«Պարզվել է, որ բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 29-ամյա Արման Մկրտչյանի վարած Porsche Cayenne մակնիշի և 29-ամյա Սուրեն Քոչարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Volkswagen-ի վարորդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով՝ նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: