Կոտայքի մարզում վարորդը «Nissan»-ով բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված խոշոր եղջերավոր անասունի. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Կ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհին հայտնված կովի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով կովը չի սակտել և կենդանի է մնացել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտաշես Ղազարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Մելքոնյանը և Ռաֆիկ Սողոմոնյանը։
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է կովի սեփականատիրոջ ինքնությունը։


