հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Կոտայքի մարզում թմրամիջոցներ պատրաստող լաբորատորիա է բացահայտվել, հինգ կալանավորված կա. ՆԳ նախարար

Կոտայքի մարզում թմրամիջոցներ պատրաստող լաբորատորիա է բացահայտվել, հինգ կալանավորված կա. ՆԳ նախարար

2023 թվականի 10 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հետ կապված թվերն աճել են: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 3934 դեպք, որն ավելի է նախորդ տարվա դեպքերից 2303-ով կամ 142,2 տոկոսով: Գրանցված 3934 դեպքերից 2118-ը բացահայտված են:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ դրական արդյունքներ են գրանցվել համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում: Վերջին 10 ամիսների ընթացքում գրանցվել է 414 դեպք, որից 114-ը՝ իրացման դեպք:

«Մտահոգիչ է, որ ունենք նաև 4 անչափահաս, որոնք «զակլադչիկներ» են եղել, 17-ը կին են եղել, ընդհանուր 658 մեղադրյալի կարգավիճակով անձ ունենք»,- ասաց նախարարը և հավելեց, որ բացահայտված դեպքերի շրջանակում տարիքային շեմը եղել է 30-49 տարեկանը:

Վահե Ղազարյանը նաև որոշ մանրամասներ հայտնեց վերջերս Կոտայքի մարզում բացահայտված՝ թմրանյութ արտադրող լաբորատորիայի մասին: 

«Կոտայքի մարզում բացահատվել է լաբորատորիա, որտեղ թմրամիջոցներ են պատրաստել: Հիմնական կազմակերպիչը ՀՀ քաղաքացի չէր, ՌԴ քաղաքացի էր։ Այդ գործով Քննչական կոմիտեում գործ է հարուցվել, 5 հոգի կալանավորված են»,-ասաց նա։

 

  • Կիսվել: