հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կոտայքի մարզում հոր ու որդու ավտոմրցավազքն ավարտվել է խոշոր ավտովթարով. մեքենաներից մեկը կամրջից ընկել է

Կոտայքի մարզում հոր ու որդու ավտոմրցավազքն ավարտվել է խոշոր ավտովթարով. մեքենաներից մեկը կամրջից ընկել է

Երեկ՝ մայիսի 9-ին, խոշոր և արտառոց ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղի Ջերմոցների փողոցի թիվ 10/28 հասցեում գտնվող «Մավաս ագրո» ՍՊԸ-ի մոտակայքում բախվել են Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչներ, 22-ամյա Սերժիկ Միքայելյանի վարած Opel մակնիշի 36 TՏ 993 համարանիշի, 51-ամյա Միքայել Միքայելյանի վարած Mercedes-600 մակնիշի 36 TC 627 համարանիշի և Երևանի բնակիչ, 66-ամյա Համլետ Սարգսյանի վարած Opel մակնիշի 35 FA 439 համարանիշի ավտոմեքենաները:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Հ. Սարգսյանի Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին ու կամրջի բետոնե հատվածին և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել կամրջի տակ: Վթարի հետևանքով 5 հոգի դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների բրիգադների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը, որոնց մեջ՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների, նաև բժիշկ կա:

 

Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Միքայել Միքայելյանը ու Opel-ի վարորդ Սերժիկ Միքայելյանը հայր ու որդի են, ովքեր մեքենաներով «գոնկա» են կպել, իսկ Ս. Միքայելյանը դեպքի վայրում Ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ վթարի պատճառը եղել է Nissan մակնիշի մեկ այլ ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: