չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կոտայքի մարզում Ford Transit–ը վրաերթի է ենթարկել հետիոտնին,  Mercedes Sptinter–ն էլ բախվել է Ford Transit-ին. 7 վիրավորները զբոսաշրջիկներ են

Կոտայքի մարզում Ford Transit–ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, Mercedes Sptinter–ն էլ բախվել է Ford Transit-ին. 7 վիրավորները զբոսաշրջիկներ են

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում  Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, մինչ փորձել է մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, դեպի Երևան ընթացող Mercedes  Sptinter մակնիշի ավտոմեքենան բախվել է  վրաերթի վայրում կայանված  Ford Transit-ին, ապա մոտ 150 մետր առաջ է ընթացել:  

Արդեն  ավտովթարի հետևանքով  7 հոգու, ում  առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ  գործող «Max Oil Petrol» բենզալցակայանի աշխատակիցները,  ովքեր մինչև բժիշկների ժամանումը  անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել վիրավորներին, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի  բժիշկները տեղափոխել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայրում հավաքվածներն  ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանն ու  նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար  Սարգիս Բագրատյանը: Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և ավագ տեսուչ Տիգրան Բունիաթյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վրաերթի ենթարկվածի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ ասում էին, որ Mercedes  Sptinter-ի մեջ եղել են արտասահմանցիներ: 

  • Կիսվել: