ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կոտայքի մարզում BMW X5-ի խմած վարորդը բախվել է Ford Transit-ին. վերջինս գլորվել է ձորը. դին ճոպաններով են դուրս բերել

Կոտայքի մարզում BMW X5-ի խմած վարորդը բախվել է Ford Transit-ին. վերջինս գլորվել է ձորը. դին ճոպաններով են դուրս բերել

Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26.8 կմ հատվածում, դեպի Երևան տանող ճանապարհին, Չայնիի ոլորաննեում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Սասուն Ղազարյանի վարած BMW X5 և 37-ամյա Գոռ Գևորգյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Ford-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 700 մետր մի քանի պտույտ շրջվելով ու բախվելով քարերին՝ հայտնվել է ձորում։

Վթարի հետևանքով Գ. Գևորգյանը տեղում մահացել է։ Նրա դին ձորից մեծ դժվարությամբ դուրս են բերել ԱԻՆ փրկարարները: Նրանք նախ ձոր են իջել ճոպաններով, ապա ճոպանների միջոցով պատգարակով դուրս են բերել դին։ 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

BMW X5-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննւթյան. նա եղել է ոչ սթափ (խմած), և ըստ նախնական տեղեկությունների՝ դեպի Երևան ընթանալիս նա բախվել է Ford Transit-ին, որի պատճառով էլ վերջինիս  վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, հայտնվել է ձորում։

  • Կիսվել: