շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 Կոտայքի մարզում 39-ամյա քաղաքացին վիճաբանության ժամանակ դանակահարել է մի տղամարդու. նա ձերբակալված է (տեսանյութ)

Կոտայքի մարզում 39-ամյա քաղաքացին վիճաբանության ժամանակ դանակահարել է մի տղամարդու. նա ձերբակալված է (տեսանյութ)

Կոտայքի մարզում 39-ամյա քաղաքացին վիճաբանության ժամանակ դանակահարել է մի տղամարդու. նա ձերբակալված է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվությունից։

Ապրիլի 19-ին, կեսգիշերին մոտ, «Աբովյան» բկ-ից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Ոստիկանության Կոտայքի բաժնի եւ Աբովյանի քննչական ստորաբաժանման ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ տղամարդը դանակահարվել է։

Աբովյանից Ջրաբեր գյուղ տանող ճանապարհին հիվանդանոց տեղափոխվածը վիճաբանել էր 39-ամյա մի քաղաքացու հետ եւ դանակահարվել:

Ոստիկանները ճշտեցին 39-ամյա տղամարդու ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ դեպքից ժամեր անց նա ներկայացավ ոստիկանություն, տվեց խոստովանական բացատրություն ու ձերբակալվեց։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակում է։

 

  • Կիսվել: