կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոտայքի մարզում 37-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Կոտայքի մարզում 37-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Սամվել Ղ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Ալբերտ Վ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Վրաերթի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

  • Կիսվել: