ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կոտայքի մարզում 35-ամյա տղամարդը կիսակառույց շենքի 10-րդ հարկի շինարարական հարթակից վայր է ընկել ու մահացել

Կոտայքի մարզում 35-ամյա տղամարդը կիսակառույց շենքի 10-րդ հարկի շինարարական հարթակից վայր է ընկել ու մահացել

Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 11:10-ի սահմաններում Հրազդան բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստսնի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 35-ամյա Ավետիք Հախոյանն էր: Պարզվել է, որ նա ժամը 10:30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Անտառային փողոցի 1 հասցեում գտնվող կիսակառույց շինությունում շինարարական աշխատանքներ կատարելիս 10-րդ հարկի շինարարական հարթակից վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարձրությունը եղել է 33 մետր: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

  • Կիսվել: