հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կոտայքի մարզում 32-ամյա վարորդը Hyundai Sonata-ով մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ. կա վիրավոր

Կոտայքի մարզում 32-ամյա վարորդը Hyundai Sonata-ով մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում Չարենցավան քաղաքի բնակիչ, 32-ամյա Էդգար Սիմոնյանը դեռևս անհայտ հանգամանքներում իր վարած Hyundai Sonata մակնիշի 50 ZZ 202 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 68-ամյա Գրավիչ Դադյանի վարած բեռնատարի կցորդիչին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: