ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը Opel-ով բախվել է Նոր Հաճնի կամրջի երկաթե պատնեշին. կա վիրավոր

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը Opel-ով բախվել է Նոր Հաճնի կամրջի երկաթե պատնեշին. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 07:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 28-ամյա Ավետիք Հ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի Նոր Հաճնի կամրջի սկզբմնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթյա պատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: