հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
 Կոտայքի մարզպետը ներկայացրել է մարզի սպանդանոցների ցանկը

Կոտայքի մարզպետը ներկայացրել է մարզի սպանդանոցների ցանկը

ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ 2020 թվականի հուլիսի 1-ից մորթը բացառապես կիրականացվի սպանդանոցներում:  Թեմային ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւ նշել.

«Այս պահին մեր մարզում գործող սպանդանոցներն իրենց հզորությամբ ունակ են ապահովել մորթի անհրաժեշտ ծավալը:

Մոտակա օրերին կգործարկվի ևս երկու սպանդանոց Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրում «Չանախ» ՍՊԸ-ին կից և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում:

Նոր սպանդանոցների կառուցման հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է: Առաջիկայում կունենանք ավելի ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած, համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով սպանդանոցներ:

Անասնապահներին և սպանդանոցային մորթ իրականացնող կազմակերպություններին հորդորում եմ համատեղ ուժերով կյանքի կոչել սպանդանոցային մորթի կազմակերպման վերաբերյալ Կառավարության ծրագիրը»:

Մարզպետը կից ներկայացրել է այս պահին Կոտայքի մարզում գործող սպանդանոցների ցանկը:

  • Կիսվել: