երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կոտայքի Ֆանտան գյուղի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև գյուղի 6 բնակիչ

Կոտայքի Ֆանտան գյուղի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև գյուղի 6 բնակիչ

Օգոստոսի 26-ին, ժամը 21:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի Ոտանյան փողոցի տներից մեկի բակում այրվում են խոտի հակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հոպանյան փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։45-ին, մարվել՝ օգոստոսի 27-ին, ժամը 01։06-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ֆանտան գյուղի 6 բնակիչ:

  • Կիսվել: