շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կորոնավիրուսով վարակված հինգ ոստիկան առողջացել է

Կորոնավիրուսով վարակված հինգ ոստիկան առողջացել է

Ապրիլի 20-ի դրությամբ ՀՀ ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով վարակված 106 մարդ բուժվում է: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

Հիշեցնենք, որ մարտի 19-ից հոսպիտալը որպես ինֆեկցիոն հիվանդանոց է գործում:

Փոխոստիկանապետի փոխանցմամբ՝ 10 ոստիկանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, որից 5-ն արդեն առողջացել է։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա, 124 ոստիկան ինքնամեկուսացված է եղել, 30-ը՝ մեկուսացված։

  • Կիսվել: