շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կորոնավիրուսով վարակակիր 270 երեխա կա, որոնք շատ թեթև են տանում հիվանդությունը․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով վարակակիր 270 երեխա կա, որոնք շատ թեթև են տանում հիվանդությունը․ Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսով վարակակիր 270 երեխա կամ անչափահաս կա, որոնք շատ թեթև են տանում հիվանդությունը այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ նրանցից միայն երեքն ունեն թոքաբորբ և շատ թեթև վիճակում են։ «Որևէ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա։ Այն ընդհանուր մոտեցումը, որ երեխաները թեթև են տանում, մեր սեփական փորձով զգում ենք։ Բայց սա չի նշանակում, որ պետք է երեխաներին անհարկի վտանգի ենթարկենք», -ասաց Թորոսյանը՝ ըդնգծելով, որ երեխաներին ևս պետք է վարքագծային նոր կանոններին սովորեցնել՝ պահպանել հեռավորություն, կրել դիմակ ու անընդհատ լվաալ ձեռքերը։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակակիր կա 23 հղի, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

  • Կիսվել: